Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Մայիսյան հովտաշուշաններն իսկական հրաշք են

Մայիսյան հովտաշուշաններն իսկական հրաշք են

Շատ լեգենդներ կան` կապված շուշանների ծագման պատմության հետ: Օրինակ` պատմում են, թե իբր երիտասարդ ռազմիկը, մարտի գնալուց առաջ, իր սիրած աղջկան մարգարտյա մի վզնոց է տալիս:

 

Հետո աղջիկն իմանալով, որ իր սիրած տղան մարտում զոհվել է, ընկնում է խոտերի վրա ու սկսում լաց լինել` չնկատելով, որ սիրելիի տված վզնոցը կտրվել է ու ցիրուցան եղել խոտերի մեջ: Աստվածները խղճալով աղջկան` այդ մարգարիտները դարձնում են փոքրիկ հրաշք ծաղիկներ, որոնց գլխիկները միշտ տխուր նայում են դեպի ներքեւ:

 

Այսօր սպիտակ հովտաշուշանը պակաս թանկարժեք չէ, քան մարգարիտներն այն ժամանակ, այդ պատճառով էլ այս հրաշալի ծաղիկը տեղ է գտել «Կարմիր գրքում»:

 

Հովտաշուշանները լինում են 5 տեսակ, իսկ դրանցից ամենահայտնին մայիսյան հովտաշուշանն է: Այն ծաղկում է մայիս-հունիս ամիսներին:

 

Նշենք, որ հովտաշուշանը լայն տարածում ունի դեղագործության մեջ: Այն իր մեջ պարունակում է սրտի համար օգտակար գլիկոզիդներ եւ էլի շատ օգտակար նյութեր, որոնցից պատրաստված պրեպարատներն ուժեղացնում են սրտային կրճատումները, բայց դանդաղեցնում դրանց ռիթմը, մեծացնում են միզարտադրությունը, անցկացնում ցավերն ու այտուցները:

 

Ինչպես նշեցինք, հովտաշուշանից պատրաստված պրեպարատները լայն գործածություն ունեն սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Դրանք կարգավորում են արյան շրջանառությունը: Այդ պրեպարատները հաճախ նշանակվում են նեւրոզների ու սրտային անբավարարության դեպքում: Դրանք հաճախ օգտագործում են կատվախոտի ու ալոճի հետ միասին:

 

Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես հանգստացնող միջոց` վահանագեղձի հիվանդության դեպքում: Այն նույնիսկ շատ օգտակար է արտաքին գործածության համար: Օրինակ` աչքի բորբոքվածությանը շատ են օգնում հովտաշուշանի թուրմով արտաքին թրջոցները: Նման թրջոցներն օգտակար են ռեւմատիզմի ժամանակ եւս:

 

Անգլիայում այս բույսի ոգեթուրմն օգտագործվում է որպես նյարդային համակարգն ամրացնող միջոց: Հովտաշուշանի ծաղիկների փոշուց հոտ քշելը շատ լավ է նոր սկսվող հարբուխին:

 

Գերմանիայում գինու վրա պատրաստված հովտաշուշանի ծաղիկների թուրմն օգտագործում են կաթվածի ժամանակ:

 

Հովտաշուշանի թուրմը թափանցիկ կանաչավուն հեղուկ է թույլ յուրահատուկ հոտով ու դառը համով: Արդեն պատրաստի ոգեթուրմը վաճառվում է դեղատներում, իսկ ժողովրդական բժշկության մեջ այն պատրաստում են հետեւյալ կերպ. շուշանի 4գ տերեւները 200գ եռջրով մի քիչ (2 րոպե) եռացնելուց հետո 40 րոպե թրմել եւ ընդունել յուրաքանչյուր 2 ժամը մեկ` 1 ճաշի գդալից:

 

Պետք է հաշվի առնել, որ այն թունավոր դեղաբույս է, հատկապես` արմատներն ու պտուղները, այդ պատճառով հովտաշուշանից պատրաստված պրեպարատները ցանկալի է գործածել միայն բժշկի խորհրդով ու ճիշտ չափաբաժիններով: Դրանից թունավորման նշանները կարող են լինել սրտխառնոցը, փսխումը, հանկարծակի առաջացած բրադիկարդիան, եւ նույնիսկ հնարավոր է սրտի կանգ:

 

Այս բույսից պատրաստված պրեպարատները հակացուցված են սուր միոկարդի, սուր արտահայտված կարդիոսկլերոզի դեպքում, ինչպես նաեւ՝ լյարդի ու երիկամային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ հայտնի են մահացության դեպքեր, երբ խմել են այն ջուրը, որի մեջ շուշաններ են եղել: Թունավորվել են նույնիսկ թռչուններ ու կենդանիներ:

 

Հովտաշուշանի ծաղիկները լայն գործածություն ունեն օծանելիքի արտադրության մեջ: Դրանցից պատրաստում են ծաղկային էսենցիա: Դրանց եթերային յուղերը կան համաշխարհային չափանիշներին համապատասխանող շատ օծանելիքների բաղադրության մեջ: Նախկինում կանայք դրանք քսում էին դեմքին` թեթեւ վարդագույն երանգ ու թարմություն հաղորդելու համար:

 

Հովտաշուշանի տերեւներից ստանում են նաեւ դեղին ու կանաչ ներկանյութ, որն օգտագործվում է կենցաղում:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. limon-home.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ